Նաիրի ինշուրանս

22-03-2023

ԱՊՊԱ ապահովագրավճարների ազատականացում

2023 թվականի ապրիլի 1-ից  ազատականացվում են ԱՊՊԱ ոլորտում կիրառվող ապահովագրավճարները՝ հնարավորություն տալով յուրաքանչյուր ապահովագրական ընկերությանը հաճախորդներին առաջարկելու սեփական մոդելի հիման վրա  գին-որակ համադրությամբ ծառայություններ:

Ընկերության կողմից մշակվել և Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի կողմից հավանության է արժանացել ԱՊՊԱ ոլորտում ապահովագրավճարների հաշվարկման սեփական մոդելը, որի հիմնական և բազային ապահովագրավճարների առավելագույն չափերը, ինչպես նաև Բոնուս-Մալուս համակարգի մեթոդաբանությունը սահմանված են Բյուրոյի կողմից։

 

Ստորև ներկայացնում ենք Ընկերության Մոդելում հիմք ընդունված ցուցանիշները՝

 

1 Հիմնական և բազային ԱՊՊԱ ապահովագրավճարների նվազագույն և առավելագույն չափերը.

 

Ցուցանիշի անվանումը

Նվազագույն սահմանաչափ

Առավելագույն սահմանաչափ

Հիմնական ապահովագրավճար

41․000 ՀՀ դրամ

41․000 ՀՀ դրամ

Բազային ապահովագրավճար

32․500 ՀՀ դրամ

55․300 ՀՀ դրամ

 

 

 

 

2 Ռիսկայնության գործոնները

Ընկերության կողմից սահմանված, ապահովագրավճարի վրա ազդող ռիսկայության գործոններն են՝

  • Տրանսպորտային միջոցի տեսակը,
  • Տրանսպորտային միջոցի շարժիչի հզորությունը /ձիաուժ/,
  • Ապահովադրի իրավաբանական կարգավիճակը,
  • Ապահովադրի գրանցման վայրը։

 

3. ԱՊՊԱ պայմանագրի ժամկետից կախված կիրառվող կարգավորիչ գործակիցները.

 

Պայմանագրի ժամկետից կախված կարգավորիչ գործակիցներ

(կիրառվում են տարեկան ապահովագրավճարի նկատմամբ)

Ապահովագրության ժամկետ

Կարգավորիչ գործակից

11 ամսից մինչև 1 տարի

1

10 ամսից մինչև 11 ամիս ներառյալ

0.95

9 ամսից մինչև 10 ամիս ներառյալ

0.85

8 ամսից մինչև 9 ամիս ներառյալ

0.77

7 ամսից մինչև 8 ամիս ներառյալ

0.7

6 ամսից մինչև 7 ամիս ներառյալ

0.65

5 ամսից մինչև 6 ամիս ներառյալ

0.6

4 ամսից մինչև 5 ամիս ներառյալ

0.5

3 ամսից մինչև 4 ամիս ներառյալ

0.4

2 ամսից մինչև 3 ամիս ներառյալ

0.33

1 ամսից մինչև 2 ամիս ներառյալ

0.25

16 օրից մինչև 1 ամիս ներառյալ

0.2

11 օրից մինչև 15 օր ներառյալ

0.15

10 օր

0

 

ԱՊՊԱ ապահովագրավճարի հաշվիչ