22-03-2023
ԱՊՊԱ ապահովագրավճարների ազատականացում
2023 թվականի ապրիլի 1-ից ազատականացվում են ԱՊՊԱ ոլորտում կիրառվող ապահովագրավճարները՝ հնարավորություն տալով յուրաքանչյուր ապահովագրական ընկերությանը հաճախորդներին առաջարկելու սեփական մոդելի հիման վրա գին-որակ համադրությամբ ծառայություններ:
Ընկերության կողմից մշակվել և Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի կողմից հավանության է արժանացել ԱՊՊԱ ոլորտում ապահովագրավճարների հաշվարկման սեփական մոդելը, որի հիմնական և բազային ապահովագրավճարների առավելագույն չափերը, ինչպես նաև Բոնուս-Մալուս համակարգի մեթոդաբանությունը սահմանված են Բյուրոյի կողմից։
Ստորև ներկայացնում ենք Ընկերության Մոդելում հիմք ընդունված ցուցանիշները՝
1․ Հիմնական և բազային ԱՊՊԱ ապահովագրավճարների նվազագույն և առավելագույն չափերը.
Ցուցանիշի անվանումը |
Նվազագույն սահմանաչափ |
Առավելագույն սահմանաչափ |
Հիմնական ապահովագրավճար |
41․000 ՀՀ դրամ |
41․000 ՀՀ դրամ |
Բազային ապահովագրավճար |
32․500 ՀՀ դրամ |
55․300 ՀՀ դրամ |
2․ Ռիսկայնության գործոնները․
Ընկերության կողմից սահմանված, ապահովագրավճարի վրա ազդող ռիսկայության գործոններն են՝
- Տրանսպորտային միջոցի տեսակը,
- Տրանսպորտային միջոցի շարժիչի հզորությունը /ձիաուժ/,
- Ապահովադրի իրավաբանական կարգավիճակը,
- Ապահովադրի գրանցման վայրը։
3. ԱՊՊԱ պայմանագրի ժամկետից կախված կիրառվող կարգավորիչ գործակիցները.
Պայմանագրի ժամկետից կախված կարգավորիչ գործակիցներ (կիրառվում են տարեկան ապահովագրավճարի նկատմամբ) |
|
Ապահովագրության ժամկետ |
Կարգավորիչ գործակից |
11 ամսից մինչև 1 տարի |
1 |
10 ամսից մինչև 11 ամիս ներառյալ |
0.95 |
9 ամսից մինչև 10 ամիս ներառյալ |
0.85 |
8 ամսից մինչև 9 ամիս ներառյալ |
0.77 |
7 ամսից մինչև 8 ամիս ներառյալ |
0.7 |
6 ամսից մինչև 7 ամիս ներառյալ |
0.65 |
5 ամսից մինչև 6 ամիս ներառյալ |
0.6 |
4 ամսից մինչև 5 ամիս ներառյալ |
0.5 |
3 ամսից մինչև 4 ամիս ներառյալ |
0.4 |
2 ամսից մինչև 3 ամիս ներառյալ |
0.33 |
1 ամսից մինչև 2 ամիս ներառյալ |
0.25 |
16 օրից մինչև 1 ամիս ներառյալ |
0.2 |
11 օրից մինչև 15 օր ներառյալ |
0.15 |
10 օր |
0 |