Մուտք

Օնլայն պատվեր

Ընտրեք ապահովագրության տեսակը՝

Պատվիրել

Գրանցվել

Աշխատանք

ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ աշխատակից դառնալով` Դուք կմիանաք մասնագետների թիմին, որտեղ յուրաքանչյուրը հստակորեն գիտակցում է սեփական աշխատանքի դերն ու կարևորությունն Ընկերությունում, որտեղ ձեռքբերումներն ու հաղթանակները կազմակերպված թիմային աշխատանքի արդյունք են և որտեղ աշխատանքային մասնագիտական աճի շնորհիվ Ձեզ հնարավորություն է տրվում լավագույնս դրսևորել գործնականում ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները՝ կերտելով Ձեր ապագան:

 

Եթե Դուք հետաքրքրված չեք հայտարարված թափուր աշխատատեղերով կամ տվյալ պահին թափուր աշխատատեղի հայտարարություն չկա, ապա կարող եք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը հետևյալ ձևաթերթով՝ https://www.nairi-insurance.am/index.php?m=bitcv: Ձեր ինքնակենսագրականը կպահպանվի մեր տվյալների շտեմարանում և կդիտարկվի համապատասխան թափուր աշխատատեղի առկայության դեպքում:

Թափուր աշխատատեղեր՝

Գույքային վնասների գնահատման բաժնի մասնագետ

Աշխատանքի նկարագիրը

 

ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ը փնտրում է Գույքային վնասների գնահատման բաժնի մասնագետի, ով կմիանա Գույքային վնասների գնահատման բաժնին՝ միասին վերջինս ավելի ամրապնդելու և ավելի հաճախորդամետ դարձնելու։

 

Աշխատանքային պարտականություններ

 

  • Ըստ անհրաժեշտության ժամանել վնասված գույքի գտնվելու վայր, լուսանկարել վնասվածքները և համեմատել վթարից առաջացած վնասների հետ՝ հիմնվելով պատահարի ժամանակ կատարված լուսանկարների վրա(առկայության դեպքում),
  • Կազմել վնասվածքների վերաբերյալ արձանագրություն, 
  • Հաճախորդին պատշաճ սպասարկել,
  • Վնասվերի վերաբերյալ կազմված արձանագրության տվյալները պահպանել Ընկերության ցանցային պահոցում,
  • Սահմանված դեպքերում տրամադրել գնահատության հետ կապված տեղեկատվությունը։ 

 

Պահանջվող գիտելիքներն ու փորձը 

 

  • Բարձրագույն կրթություն
  • Հաղորդակցվելու և առողջ դատելու ունակություն, 
  • Գրագետ խոսք և հաճախորդամետություն,
  • Սթրեսների կառավարում և կոնֆլիկտների լուծում, 
  • Արագ սովորելու և ընկալելու ունակություն,
  • Աշխատանքային ծանրաբեռնվածության պայմաններում ու սեղմ ժամկետներում արագ և ճշգրիտ աշխատելու ունակություն,
  • Համակարգչային ծրագրերի տիրապետում (Word, Excel),
  • Հայերեն, ռուսերեն անգլերենի լեզուների իմացություն,
  • «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ-ի կողմից որակավորումը կդիտարկվի առավելություն

 

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրականը հետևյալ էլ. փոստի հասցեով. hr@nairi-insurance.am կամ հետևյալ հղումով՝ https://bit.ly/32LDfUJ  նամակի վերնագրում նշելով Գույքային վնասների գնահատման բաժնի մասնագետ մինչև դեկտեմբերի 12-ը։