Ի՞ՆՉ Է «CAR ASSISTANT» ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ
Ավտոտրանսպորտային միջոցի շահագործման ընթացքում Երևան քաղաքում և Երևան քաղաքից 20 կմ շառավիղն ընդգրկող տարածքներում պատահար տեղի ունենալու դեպքում «CAR ASSISTANT» ծրագրի շրջանակներում տրամադրվում են հետևյալ ծառայությունները ՝
- Շարժական վուլկանացման ծառայություն /անվադողերի վերանորոգում/,
- Մարտկոցի կցասնուցման ծառայություն,
- Էվակուատորի ծառայություն,
- Ապահովագրության հետ կապված ցանկացած խորհրդատվություն 24/7 ռեժիմով,
- Ապահովագրական հատուցման ստացում՝ առանց Ապահովագրողի գրասենյակ այցելելու,
Ինչպես նաև
- Ավտոտրանսպորտային միջոցի վարորդի դժբախտ պատահարներից ապահովագրություն:
ՈՎՔԵ՞Ր ԿԱՐՈՂ ԵՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ «CAR ASSISTANT» ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
«CAR ASSISTANT» ապահովագրության պայմանագիր կարող են ձեռք բերել.
- Հաշվառված ավտոտրանսպորտային միջոցի սեփականատերերը,
- Ավտոտրանսպորտային միջոցի վարձակալները,
- Վարելու միջոցով ավտոտրանսպորտային միջոցներ ներմուծողները:
Ի՞ՆՉ ՌԻՍԿԵՐԻՑ ԵՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՎՈՒՄ
«Նաիրի Ինշուրանս»-ն առաջարկում է պաշտպանություն ապահովագրական պատահարի արդյունքում առաջացած հետևյալ իրադարձությունների ի հայտ գալու դեպքում.
- Աշխատունակության ժամանակավոր կորուստ,
- Աշխատունակության մշտական կորուստ,
- Մահ: