Ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության կամավոր ապահովագրություն
Ի՞ՆՉ Է ԱՊԿԱ-Ն
ԱՊԿԱ-ն ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության կամավոր ապահովագրություն է, որը մեծացնում է ԱՊՊԱ պայմանագրով նախատեսված պատասխանատվության սահմանաչափը 1 մլն ՀՀ դրամ և ավելի գումարի չափով:
ՈՐՏԵՂԻ՞Ց ԿԱՐԵԼԻ Է ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ԱՊԿԱ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի գլխամասային գրասենյակից
ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի մասնաճյուղից և գործակալական գրասենյակներից
ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի ապահովագրական գործակալներից
Պատվիրելով (060) 50 00 60 շուրջօրյա հեռախոսահամարով
ՕՆԼԱՅՆ
Ի՞ՆՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՊԿԱ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ
- պետ. ռեգիստրում գրանցման վկայական,
- ՀՎՀՀ, բանկային հաշվեհամարի տվյալներ,
- ավտոմեքենայի գրանցման վկայագիրը (կամ պատճենը),
- լիազորված վարորդի անձնագիրը, վարորդական իրավունքի վկայականը, սոցիալական քարտը,
- եթե իրավաբանական անձի կողմից հանդես է գալիս լիազորված անձ` համապատասխան լիազորագիր և
լիազորված անձի անձնագիր,
- իրավաբանական անձի կնիք (առկայության դեպքում):
Ի՞ՆՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՊԿԱ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՎԵՐԱԿՆՔԵԼՈՒ (ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ) ՀԱՄԱՐ
Բոլոր փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են Ապահովագրության պայմանագիր կնքելու համար` բացառությամբ այն փաստաթղթերի, որոնցում տեղի չեն ունեցել որևէ փոփոխություններ: