Ի՞ՆՉ Է ՇԻՆՄՈՆՏԱԺԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Շինմոնտաժային աշխատանքների ապահովագրությունը ներառում է հետևյալ երեք հիմնական բաղադրիչները՝
- շինարարական և մոնտաժային աշխատանքների իրականացման ընթացքում օգտագործվող նյութերի,
գույքի /ներառյալ մեքենա-սարքավորումների/ ապահովագրությունը,
- շինարարական և մոնտաժային աշխատանքների իրականացման ընթացքում երրորդ անձանց
պատճառված վնասների ապահովագրությունը,
- շինարարական և մոնտաժային աշխատանքների իրականացնողի աշխատակիցների դժբախտ
պատահարներից ապահովագրությունը:
Ի՞ՆՉՆ Է ԱՊԱՀՈՎԱԳՐՎՈՒՄ
Շինմոնտաժային աշխատանքների ապահովագրության պայմանագրով կարելի է ապահովագրել՝
- Շինմոնտաժային գույքը,
- Երրորդ անձանց հանդեպ Ապահովադրի պատասխանատվությունը,
- Ապահովադրի աշխատողներին՝ շինմոնտաժային աշխատանքների ընթացքում դժբախտ
պատահարներից,
- Թողարկումից հետո երաշխիքային պարտավորությունները:
ԻՆՉՊԻՍԻ՞ ՌԻՍԿԵՐԻՑ ԵՔ ԱՊԱՀՈՎԱԳՐՎՈՒՄ
Ապահովագրություն կարող է իրականացվել մասնավորապես հետևյալ ռիսկերից՝
- հրդեհ, պայթյուն, կայծակի հարված, թռչող սարքերի ընկնելը,
- տարերային աղետներ,
- գետնի նստվածք,
- գրունտային ջրերով ողողում,
- ապահովագրված գույքի վնասմանն ուղղված երրորդ անձանց կանխամտածված գործողությունների,
կոտրանքի միջոցով գողություն, կողոպուտ, ավազակություն,
- ինժեներական ցանցի վթար (ջրամատակարարման, ջեռուցման, կոյուղու),
- մոնտաժման սխալներ,
- օբյեկտի փլուզում կամ վնասում,
- շինհրապարակում տեղի ունեցած որևէ այլ հանկարծակի և չկանխատեսված իրադարձություններ: