Ի՞ՆՉ Է ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻՑ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Դժբախտ պատահարներից ապահովագրությունը հատուցում է ապահովագրված անձի կամքից անկախ տեղի ունեցած հանկարծակի, արտաքին ազդեցություն ունեցող իրադարձության հետևանքով անձի կյանքին կամ առողջությանը հասցված վնասները: Դժբախտ պատահարներից ապահովագրության դեպքում ապահովագրական հատուցում է վճարվում դժբախտ պատահարի հետևանքով ապահովագրված անձի ժամանակավոր կամ մշտական անաշխատունակության կամ մահվան դեպքում:
ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ն առաջարկում է նաև Ավտոտրանսպորտային միջոցի վարորդի և/կամ ուղևորների դժբախտ պատահարներից ապահովագրություն, որի դեպքում ապահովագրված անձ են համարվում ապահովագրության պայմանագրում նշված ավտոտրանսպորտային միջոցի վարորդը և/կամ ուղևորները:
ԻՆՉՊԻՍԻ ՌԻՍԿԵՐԻՑ ԵՔ ԱՊԱՀՈՎԱԳՐՎՈՒՄ
Որպես կանոն դժբախտ պատահարների ապահովագրությունը ներառում է հետևյալ ռիսկերի փաթեթը՝
- մահ՝ դժբախտ պատահարի հետևանքով,
- մշտական անաշխատունակություն՝ դժբախտ պատահարի հետևանքով,
- ժամանակավոր անաշխատունակություն՝ դժբախտ պատահարի հետևանքով:
ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿ
Կնքելով վկայագիր ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ում՝ Ապահովագրված անձը կստանա զեղչ վկայագրի գործողության ողջ ընթացքում Ընկերության գործընկեր բժշկական հաստատություններում ծառայություններ ստանալու համար:
ՈՐՏԵՂԻ՞Ց ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի գլխամասային գրասենյակից
ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի մասնաճյուղից և գործակալական գրասենյակներից
ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի ապահովագրական գործակալներից
Պատվիրելով (060) 50 00 60 շուրջօրյա հեռախոսահամարով
ՕՆԼԱՅՆ
ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻՑ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՄԻԱՅՆ
Ապահովագրվող անձի անձնագիրը:
Ի՞ՆՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՎԵՐԱԿՆՔԵԼՈՒ (ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ) ՀԱՄԱՐ
Բոլոր փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են Ապահովագրության պայմանագիր կնքելու համար` բացառությամբ այն փաստաթղթերի, որոնցում տեղի չեն ունեցել որևէ փոփոխություններ: