Ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն
Ի՞ՆՉ Է ԱՊՊԱ-Ն
ԱՊՊԱ-ն ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն է, որի շրջանակներում հատուցվում են ավտոտրանսպորտային միջոցի շահագործման հետևանքով երրորդ անձանց պատճառված անձնական և/կամ գույքային վնասները:
ԻՆՉՊԻՍԻ՞ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԾԱԾԿՈՒՅԹ Է ԱՊԱՀՈՎՈՒՄ ԱՊՊԱ-Ն
ԱՊՊԱ պայմանագիրը մեկ ավտոտրանսպորտային միջոցի հետ կապված մեկ ապահովագրական պատահարի համար ապահովում է հետևյալ ծածկույթը.
Անձնական վնասների դեպքում՝
- 3.300.000 ՀՀ դրամ՝ յուրաքանչյուր տուժողի համար,
- 33.000.000 ՀՀ դրամ՝ յուրաքանչյուր ապահովագրական պատահարի համար:
Գույքին պատճառված վնասների դեպքում՝
- 1.800.000 ՀՀ դրամ՝ յուրաքանչյուր տուժողի համար,
- 18.000.000 ՀՀ դրամ՝ յուրաքանչյուր ապահովագրական պատահարի համար:
ՈՐՏԵՂԻ՞Ց ԿԱՐԵԼԻ Է ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ԱՊՊԱ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի գլխամասային գրասենյակից
ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի մասնաճյուղից և գործակալական գրասենյակներից
ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի ապահովագրական գործակալներից
Պատվիրելով (060) 50 00 60 շուրջօրյա հեռախոսահամարով
ՕՆԼԱՅՆ
Անկախ այն հանգամանքից, թե որտեղից է ձեռք բերվել ԱՊՊԱ պայմանագիրը, հաճախորդը վճարում է միևնույն գինը և զերծ մնում որևէ հավելավճարներից` կնքված պայմանագրի դիմաց ստանալով միևնույն ծառայությունները:
Ի՞ՆՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՊՊԱ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ
- ավտոմեքենայի սեփականատիրոջ անձնագիրը և սոցիալական քարտը,
- ավտոմեքենայի գրանցման վկայագիրը (կամ պատճենը),
- եթե ավտոմեքենայի սեփականատիրոջ կողմից հանդես է գալիս լիազորված անձ` համապատասխան
լիազորագիր և լիազորված անձի անձնագիր:
Ի՞ՆՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՊՊԱ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՎԵՐԱԿՆՔԵԼՈՒ (ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ) ՀԱՄԱՐ
Բոլոր փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են Ապահովագրության պայմանագիր կնքելու համար` բացառությամբ այն փաստաթղթերի, որոնցում տեղի չեն ունեցել որևէ փոփոխություններ: