Առողջության անհատական ապահովագրություն
ԱՐՏԵՐԿԻՐ ՄԵԿՆՈՂՆԵՐԻ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻՑ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ
«CASCO UNIVERSAL» ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ
«FAMILY INSURANCE» ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ
«HOME INSURANCE» ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ
«FINANCE INSURANCE» ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ
«CAR ASSISTANT» ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ
«JUST CASCO» ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ
Ուղևորության ընդհատումից ապահովագրություն
«INDIVIDUAL INSURANCE» ապահովագրություն
ԱՊՊԱ
ԱՊԿԱ
ԿԱՍԿՈ
Արտերկիր մեկնողների աջակցության ապահովագրություն
Գույքի ապահովագրություն
Դժբախտ պատահարներից ապահովագրություն
ՀՀ այցելողների աջակցության ապահովագրություն
Պատասխանատվության ապահովագրություն
«INDIVIDUAL INSURANCE» ապահովագրություն
«JUST CASCO» ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ
ԱՐՏԵՐԿԻՐ ՄԵԿՆՈՂՆԵՐԻ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻՑ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ
ԱՊՊԱ
ԱՊԿԱ
ԿԱՍԿՈ
Արտերկիր մեկնողների աջակցության ապահովագրություն
Առողջության ապահովագրություն
Գույքի ապահովագրություն
Դժբախտ պատահարներից ապահովագրություն
Բեռների ապահովագրություն
Պատասխանատվության ապահովագրություն
Շինմոնտաժային աշխատանքների ապահովագրություն
Ֆինանսական վնասների ապահովագրություն
«Նաիրի Ինշուրանս» Ապահովագրական ՍՊԸ վերաապահովագրության քաղաքականությունն ապահովում է Ընկերության կողմից ստանձնած ռիսկերի օպտիմալ պաշտպանվածություն և նպաստում է ընկերության տնտեսական կայունության մակարդակի բարձրացմանը: Վերաապահովագրական գործունեության արդյունավետ ռազմավարությունը հուսալիորեն պաշտպանում է Ընկերության հաճախորդների և բաժնետերերի շահերը:
Վերաապահովագրության բնագավառում Ընկերությունը համագործակցում է միջազգային վարկանշող կազմակերպությունների կողմից բարձր վարկանիշ ստացած վերաապահովագրական ընկերությունների հետ, որոնք են`
ՍՔՈՐ ՊԵՐԵՍՏՐԱԽՈՎԱՆԻՅԵ
Սքոր վերաապահովագրական խումբը հիմնադրվել է 1970թ. Ֆրանսիայում և դասվում է աշխարհի 5 խոշորագույն վերաապահովագրական ընկերությունների թվին: Այժմ խումբը հանդիսանում է անկախ բաց բաժնետիրական ընկերություն, որն ունի ավելի քան 40,000 ֆիզիկական և իրավաբանական անձ բաժնետեր աշխարհի տասնյակ երկրներից և տարբեր մայրցամաքներից: Խմբի Մոսկվայի գրասենյակը՝ «ՍՔՈՐ ՊԵՐԵՍՏՐԱԽՈՎԱՆԻՅԵ» ՍՊԸ, ստեղծվել է 1998 թվականին /իրավաբանական հասցե՝ ՌԴ, Մոսկվա, 109012, Նիկոլսկայա 10 բիզնես կենտրոն/:
Միջազգային վարկանշող կազմակերպությունների կողմից Սքոր պերեստրախովանիյե ընկերությունը ստացել է հետևյալ վարկանիշը.
Standard & Poor's - "AA-"
Առավել մանրամասն տեղեկատվություններ կարող եք գտնել այստեղ` www.scor.com:
Ամերիքան ինթերնեյշընըլ գրուպ (ԷյԱյՋի)
American International Group (AIG) ընկերությունը հանդիսանում է աշխարհի առաջատար միջազգային ապահովագրական և վերաապահովագրական ընկերություններից մեկը, որը ծառայություններ է մատուցում ավելի քան 100 երկրներում և ունի 90 միլիոնից ավելի հաճախորդ ամբողջ աշխարհում: Այն ապահովագրական շուկայում գործունեություն է իրականացնում 1919թ.-ից, երբ Cornelius Vander Starr-ը Շանհայում (Չինաստան) հիմնադրեց ապահովագրական գործակալություն American Asiatic Underwriters անվանմամբ: Այժմ ընկերության գլխավոր գրասենյակը տեղակայված է Նյու Յորք, 175 Water Street, NY 10038 հասցեում: Միջազգային վարկանշող կազմակերպությունների կողմից ընկերությանը տրվել են հետևյալ ֆինանսական կայունության վարկանիշները.
Standard and Poor's – "A+"
A.M. Best – "A"
Moody's – "A2"
Fitch – "A"
Առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել հետևյալ կայքում` www.aig.com:
Russian Reinsurance Company
Russian Reinsurance Company ընկերությունը հիմնադրվել է Ապահովագրողների ռուսական միության նախաձեռնությամբ՝ 1992 թ. դեկտեմբերին`Մոսկվայում: Այսօր ընկերությունը համարվում է ռուսական վերաապահովագֆրական շուկայի առաջատարներից մեկը, ունի բարձր հեղինակություն և վայելում է իր գործընկերների հարգանքն ու վստահությունը: Ընկերության գլխամասային գրասենյակը գտնվում է Մոսկվայում՝ Լյալին նրբանցք, 19 շենք 1 կորպ. հասցեում:
Միջազգային վարկանշող A.M. Best կազմակերպության կողմից ընկերությանը տրվել է ֆինանսական կայունության հետևյալ վարկանիշը.
A.M. Best – “B“
Ընկերության վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել այստեղ` www.russianre.ru:
Ингосстрах
СПАО «Ингосстрах»-ը ռուսական ապահովագրական շուկայի խոշորագույն ընկերություններից մեկն է: Գլխամասային գրասենյակը գտնվում է Մոսկվայում: Ինգոսստրախը հանդիսանում է ԽՍՀՄ Արտասահմանյան ապահովագրության գլխավոր կառավարման իրավահաջորդը, որը ստեղծվել էր 1947 թ. նոյեմբերի 16-ին: 1972թ. վերամիավորվել է բաժնետիրական ընկերության՝ 100 % պետական կապիտալով, իսկ 1992թ.ին մասնավորեցվել է:
Ինգոսստրախը տրամադրում է ապահովագրական ծառայությունների լայն շրջանակ: Ընկերությունն ունի «Ռուսաստանի դաշնությունում ապահովագրական գործի կազմակերպման մասին» ՌԴ օրենքով սահմանված ապահովագրության բոլոր տեսակների, ինչպես նաև վերաապահովագրության իրականացման լիցենզիա:
Միջազգային վարկանշող կազմակերպությունների կողմից ընկերությանը տրվել են հետևյալ ֆինանսական կայունության վարկանիշները.
A.M. Best – "B++"
Standard and Poor's – "BBB-"
Ընկերության մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել այստեղ` www.ingos.ru:
Փարթներ Ռե
Partner Reinsurance Europe LTD վերաապահովագրական ընկերությունըմիջազգային վերաապահովագրական շուկայում ունի գրեթե 20 տարվա փորձ և ապահովագրական ընկերություններին տրամադրում է վերաապահովագրության ծառայություններ գույքային, անձնական, կյանքի ապահովագրության ռիսկերի գծով: Ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում /Շվեյցարիա, Ցյուրիխ 8034, Բելլերիվեստրասե 36/:
Միջազգային վարկանշող կազմակերպությունների կողմից ընկերությանը տրվել են հետևյալ ֆինանսական կայունության վարկանիշները.
Standard and Poor's – "A+"
A.M. Best – "A"
Moody's – "A1"
Fitch – "A+"
Առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել այստեղ` www.partnerre.com:
Սվիս Ռե
Swiss Reinsurance Company LTD վերաապահովագրական ընկերությունը աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկն է: Հիմնադրվել է 1863 թվականի դեկտեմբերի 19-ին Ցյուրիխում Helvetia General Insurance Company (այժմ՝ Helvetia insurance) ընկերության կողմից: Հիմնադրվելով 1963-ին Ընկերությունը այժմ գործունեություն է ծավալում աշխարհի ավելի քան 30 երկրներում: Ընկերության բաժնետիրական կապիտալի 8.9 %-ը պատկանում է General Electric կազմակերպությանը: Ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Ցյուրիխում՝ Շվեյցարիա:
Միջազգային վարկանշող կազմակերպությունների կողմից ընկերությանը տրվել են ֆինանսական կայունության հետևյալ վարկանիշները.
Standard and Poor's –“AA-“
A.M. Best – “A+“
Moody's – “Aa3“
Առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել այստեղ` www.swissre.com:
Liberty Mutual Insurance Europe Limited
Liberty Mutual Insurance Europe Limited ըներությունը հանդիսանում է Liberty Mutual Holding Company Inc. խմբի դուստր ընկերությունը: Բոստոնյան Liberty Mutual Group-ը համաշխարհային բազմապրոֆիլ ապահովագրող է, P&C ապահովագրության գծով 3-րդ խոշորագույն ապահովագրողը ողջ ԱՄՆ-ում: Ունի ավելի քան 45,000 աշխատակից իր աշխարհով մեկ սփռված ավելի քան 900 գրասենյակներում: Liberty Mutual Insurance Europe Limited ընկերությունը նախկինում հայտնի էր Liberty Mutual Insurance (U.K.) Limited և փոխել է իր անվանումը 2003թ. սեպտեմբերին: Ընկերությունը հիմնադրվել է 1972 թ. Լոնդոնում՝ Մեծ Բրիտանիա: Այն ունի խոշոր գրասենյակային ցանց Բիրմինգեմում, Բրիստոլում, Գլազգոում, Մանչեսթերում /Մեծ Բրիտանիա/, Համբուրգում /Գերմանիա/, Դուբլինում /Իռլանդիա/, Մադրիդում /Իսպանիա/, Փարիզում /Ֆրանսիա/, Ցյուրիխում /Շվեյցարիա/, Հոնգ Կոնգում, Մալազիայում եւ Սինգապուրում: Ընկերության գլխավոր գրասենյակի հասցեն է 175 Բերքելի փող., Բոստոն, Մասաչուսեթս:
Միջազգային վարկանշող կազմակերպությունների կողմից ընկերությանը տրվել են ֆինանսական կայունության հետևյալ վարկանիշները.
Standard and Poor's – “A“
A.M. Best – “A“
Առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել այստեղ` www.libertymutual.com:
Best Meridian Insurance Company
Best Meridian Insurance Company հիմնադրվել է 1986 թ.-ին և հանդես է գալիս որպես BMI Financial Group, Inc. խմբի դուստր ընկերություն: Ընկերությունն առաջարկում է պրոդուկտներ կյանքի անհատական և խմբային ապահովագրության, առողջության ապահովագրության, դժբախտ դեպքերից ապահովագրության և վերաապահովագրության գծով: Ի սկզբանե Ընկերությունը հայտնի էր First American Life Insurance Company անունով, այնուհետև 1987թ. հուլիսին անվանափոխվել է Best Meridian Insurance Company: Ընկերության հասցեն է Թաուն Սենթր 1, Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ:
Միջազգային վարկանշող կազմակերպության կողմից ընկերությանը տրվել է ֆինանսական կայունության հետևյալ վարկանիշը.
Standard and Poor's – “A-“
Առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել այստեղ` www.bmicos.com:
Polish Reinsurance Company
Միջազգային վարկանշող կազմակերպության կողմից ընկերությանը տրվել է ֆինանսական կայունության հետևյալ վարկանիշը.
A.M. Best – "A-"
Առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել այստեղ` www.polishre.com:
Everest Reinsurance Ltd.
Միջազգային վարկանշող կազմակերպությունների կողմից ընկերությանը տրվել են ֆինանսական կայունության հետևյալ վարկանիշները.
A.M. Best – "A+"
Moody's – "A1"
Standard and Poor's – "A+"
Առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել այստեղ` www.everestregroup.com:
AmTrust Europe Ltd.
AmTrust Europe Limited հանդիսանում է ամերիկյան AmTrust Financial Services Inc. հոլդինգի՝ Մեծ Բրիտանիայում գրանցված դուստր ձեռնարկությունը: Եվրոպայի գլխամասային գրասենյակը գտնվում է Լոնդոնում, չնայած հոլդինգն ունի գրասենյակներ նաև Միլանում, Մադրիդում, Դուբլինում և Ստոկհոլմում: Հոլդինգի գլխամասային գրասենյակը գտնվում է Նյու Յորքում: AmTrust-ը դարձավ հանրային ընկերություն 2006 թ., երբ նրա բաժնետոմսերը դուրս բերվեցի նյույորքյան ֆոնդային բիրժա:
Միջազգային վարկանշող կազմակերպության կողմից ընկերությանը տրվել է ֆինանսական կայունության հետևյալ վարկանիշը.
A.M. Best – "A"
Առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել այստեղ` www.amtrusteurope.com:
Liberty Syndicate Management LTD (Syndicate 4473)
Liberty Syndicate Management LTD ըներությունը հանդիսանում է Liberty International Holdings Inc. խմբի դուստր ընկերությունը: Վերջինս հիմնադրվել է 1994թ. Լոնդոնում, Մեծ Բրիտանիա և ունի գրասենյակներ Բրազիլիայում, Չինաստանում, Կոլումբիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իռանդիայում, Իտալիայում, Արաբական միացյալ էմիրություններում, Նիդերլանդներում, Իսպանիայում և Շվեցարիայում: Ընկերությունն առաջարկում է ապահովագրական և վերաապահովագրական պրոդուկտներ Եվրոպայում, Մերձավոր Արևելքում, Ամերիկայի միացյալ նահանգներում և այլ միջազգային տեղանքներում: Ընկերության գլխամասային գրասենյակը գտնվում է Մեծ Բրիտանիա, Լոնդոն, Ֆենչարչ 20 հասցեում:
Որպես Լլոյդի շուկայի անդամ՝ 4473 սինդիկատն ունի ֆինանսական կայունության հետևյալ վարկանիշները՝
Standard and Poor's - “A+“
A.M. Best – “A“
Fitch - “AA-“
Առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել այստեղ` www.libertyspecialtymarkets.com:
Hardy (Underwriting Agencies) Ltd (Syndicate 382)
Hardy (Underwriting Agencies) Ltd գործում է որպես Hardy Underwriting Group PLC /CNA Hardy/ խմբի դուստր ընկերություն: CNA Hardy-ն հանդիսանում է CNA Financial Corp ընկերության մասը, որն ԱՄՆ-ի 8-րդ խոշորագույն ապահովագրական ընկերությունն է գույքային և դժբախտ պատահարների ապահովագրության գծով: Հիմնադրվելով 1897թ.՝ CNA-ն ունի մոտ 7,000 աշխատակից և ծառայություններ է մատուցում ԱՄՆ-ում, Կանադայում, Եվրոպայում և Ասիայում: Ընկերությունն իր գործունեությունը Եվրոպայում իրականացնում է pan-European Branch Network մասնաճյուղի միջոցով, որը ներառում է գրասենյակներ Բելգիայում, Դանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Շվեցարիայում, Նիդերլանդներոմ և Մեծ Բրիտանիայում /Բիրմինգեմ, Գլեսգոու, Մանչեսթր, Լոնդոն/: Խումբն իր գործունեությունն իրականացնում է նաև Lloyd’s Syndicate 382-ի միջոցով /Լոնդոն, Սինգապուր, Պեկին/: Lloyd’s-ի մաս հանդիսանալու շնորհիվ ընկերությունը գործունեություն է իրականացնում աշխարհի ավելի քան 200 երկրներում և տարածաշրջաններում:
Որպես Լլոյդի շուկայի անդամ՝ 382 սինդիկատն ունի ֆինանսական կայունության հետևյալ վարկանիշը՝
A.M. Best – “A“
Առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել այստեղ` www.cnahardy.com:
XL Re Europe SE
XL Re Europe SE հանդիսանում է XL Group Ltd խմբի դուստր ընկերությունը: XL Catlin-ը, XL Group Ltd խմբի դուստր ընկերությունների միջոցով հանդես է գալիս որպես միջազգային ապահովագրական և վերաապահովագրական ընկերություն, որն արդյունաբերական, առևտրային կազմակերպություններին, ապահովագրական ըկերություններին և աշխարհով մեկ գտնվող այլ ձեռնարկություններին ապահովում է գույքի, դժբախտ պատահարներից և մասնագիտական պատասխանատվության ապահովագրության պրոդուկտներ: XL Group Ltd խումբն ու իր դուստր ընկերությունները հանդես են գալիս XL Catlin բրենդի ներքո: XL Europe SE ընկերության գլխամասային գրասենյակը գտնվում է Իռլանդիայում, ունի նաև գրասենյակներ Դուբայում, Դուբլինում, Լա Մանշում, Փարիզում և Ցյուրիխում: Ընկերության հասցեն է 8 փող., Stephen’s Green, Դուբլին, Իռլանդիա:
Միջազգային վարկանշող կազմակերպությունների կողմից ընկերությանը տրվել են ֆինանսական կայունության հետևյալ վարկանիշները.
Standard and Poor's - “A+“
Fitch – “A+“
Առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել այստեղ` www.xlcatlin.com:
«Նաիրի Ինշուրանս» Ապահովագրական ՍՊԸ-ն ակտիվ համագործակցում է նաև վերաապահովագրական շուկայում հայտնի այլ վերաապահովագրական ընկերությունների հետ:
Վերաապահովագրության քաղաքականության սկզբունքը ռիսկերի տեղաբաշխումն է վերաապահովագրության օբլիգատոր պայմանագրերի շրջանակներում, ինչը նշանակում է ապահովագրության պայմանագրի կնքման պահից սկսած ավտոմատ վերաապահովագրական ծածկույթի առկայություն: Սա հաճախորդի շահերի պաշտպանության առավել հարմար և հուսալի միջոց է: Բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող վերաապահովագրողների հետ համագործակցությունը թույլ է տալիս Ընկերությանը կիրառել ուղղակի (չմիջնորդավորված) վերաապահովագրության հուսալի և փորձված եղանակներ: Բացի հուսալի վերաապահովագրության ծրագրերից վերաապահովագրության բնագավառի գործընկերները տրամադրում են նաև խորհրդատվություն անդերռայթինգի, ապահովագրության նոր պրոդուկտների ներդրման, ինչպես նաև ոչ ստանդարտ ռիսկերի վերաապահովագրության գծով:
Ընկերության մասնագետները ամենամյա հանդիպումներ են ունենում տարբեր վերաապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ փնտրելով համագործակցության նոր եզրեր: